ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հուլիսի 24-ին՝ ի պատասխան այն հարցին, թե ո՞ր հանգրվանում է հետախուզվողներ Նարեկ Սարգսյանի, Միհրան Պողոսյանի և մյուսներին ՀՀ վերադարձնելու գործընթացը, նշել է․

«Հետախուզվողներին հայտնաբերել է ոստիկանությունը՝ համագործակցելով դրսի գործընկերների հետ, մնացածն արդեն ոստիկանության խնդիրը չէ, բայց ես տեղեկացված եմ, որ համապատասխան մարմիններն աշխատանքներ են իրականացնում՝ համապատասխան անձանց ՀՀ-ին արտահանձնելու համար»։