Հայկական բնապահպանական ճակատ ֆեյսբուքյան էջում հրապարակում է արվել ապօրինի անտառահատումների մասին․

«Ինչ է կատարվում, երբ 30 աստիճան և ավել թեքություն ունեցող լանջերի ծառերը հատվում են։

Մինչև 2013 թիվն այս լանջերին շրջակայքի նման խիտ անտառ էր։ Հետո փոքր ՀԷԿ կառուցելու համար բացվեց հողային ճանապարհ, որով անտառահատները կարողացան հասնել այս կուսական տարածքներին։

Իսկ գիտեք ի՞նչ պատճառով է հիմա այս վիճակն ու ի՞նչ է սպասվում տարիներ անց։

Լուսանկարներն արել ենք Տավուշի մարզի Աղստև գետի Խաչաղբյուր վտակի կիրճի վերին հատվածից, Իջևանի անտառտնտեսություն։

19-ը մայիսի, 2019թ․»։