Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը մեկնարկել է կլինիկական օրդինատուրայի ընդունման հայտերի ընդունման գործընթացը։

Գործերը և դիմումները ներկայացնել ՀՀ ԱՆ ԱԱԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ուսումնական
բաժին, ամեն օր (բացի շաբաթ, կիրակի) ժամը 9։00 – 17։00, Կոմիտաս 49/4 հասցեով։

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

- Դիպլոմը և միջուկը
- Անձնագիրը
- Զինվորական գրքույկը
- Մեկ լուսանկար
- Ինքնակենսագրություն

Դիմելու կարգին և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010235310 հեռախոսահամարով»։