Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի գործով բողոքի քննությանը երկրորդ նախագահի փաստաբանը խոսել է ամբողջ գույքի վրա կալանք դնելու անթույլատրելիության մասին։

Ռոբերտ Քոչարյանն էլ ասել է, որ դիմել է քննիչին՝ իրեն պատկանող զենքերը վերադարձնելու համար, սակայն չեն վերադարձրել.

«Բոլոր զենքերը ստուգված են եղել, այդ զենքերի պարկուճներն ամբողջը ոստիկանությունում կան, օրինական զենքեր էին և հաջորդը՝ այստեղ չկա որևէ մեկ զենք, որն օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ. ուղղակի ատրճանակներ էին, որոնք նվիրատվություն էին տարբեր երկրների ղեկավարների և այլ պաշտոնյաների կողմից, նաև՝ որսորդական»,- ասել է Քոչարյանը: