Արարատի մարզի Կանաչուտ գյուղի մի խումբ բնակիչներ առաջիկայում պատրաստվում են խնդրանքով դիմել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, որպեսզի վերջինը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նման միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ դիմի դատարան, որպեսզի դատարանի որոշմամբ Կանաչուտ գյուղում Ալիկ Սարգսյանի անվան փողոցը վերանվանվի և կրի նախկին անունը։

Այդ մասին գրում է Shamshyan.com-ը։