Ոստիկանությունը շուտով հանրությանը կներկայացնի հուլիսի 2-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ Մասիվցի Անդիկի սպանության դեպքի մանրամասները:

«Եթե ոստիկանությունը լռում է, լռում է՝ ելնելով իրավիճակից։ Այդ սպանությունը պատվիրված էր, կար կատարող, պատվիրատու»,- ասել է ոստիկանապետը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել։