Սասնա ծռերը պատանեկան ճամբար են կազմակերպել
«Սասնա ծռեր» կուսակցությունը պատանեկան 7-օրյա ճամբար է կազմակերպել Եղվարդում. դրան մասնակցել է ավելի քան 40 երեխա:
Կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութը պատմում է, որ երեխաներին սովորեցրել են կրակել: Եղել են ազգային պարերի դասեր և հայոց պատմության դասախոսություններ:
Երեխաներից մեկը պատմում է, որ ճամբարում սովորեցրել են ճիշտ հարձակվել և պաշտպանվել, ինչպես նաև ծանոթացրել են մարտական պատրաստվածության մի շարք հմտություններ:
Նշվում է, որ կուսակցությունը պլանավորում է հաջորդ տարի ճամբարներ կազմակերպել տարիքային տարբեր խմբերի համար հանրապետության տարբեր հատվածներում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում