Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված «Միհր» թատրոնը «Կոմիտասի 10 պատվիրանները» ժամանակակից պարային ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա հուլիսի 25-ին ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում և հուլիսի 26-ին ժամը 19:00-ին, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Մուտքն ազատ է:

«Միհր» թատրոնի հյուրախաղերն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային դրամաշնորհային ծրագրերի մրցույթի «Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում հաղթող ճանաչված և 2019թ. հունիսի 24-ի ՀՀ ԿԳՄՍ նախարարի «Արվեստների ծրագրի իրականացման մասին» հրամանի համաձայն: