Ժողովրդագրական աճի միտումները բավական մտահոգիչ են, քանի որ նախորդ տարվա համեմատ այս տարի բնական աճի ցուցանիշները բավական նվազել են: Նշել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

«Եթե միտումները այսպես շարունակվեն 2025թ․-ին մենք կունենանք բացասական բնական աճ` այսինքն մահերը կգերազանցեն ծնունդներին»,-ասաց նա:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ 2040թ․-ին երկրի բնակչությունը հասնելու է 4 միլիոնի, ժողովրդագրագետը անիրատեսական համարեց նման ցուցանիշի հասնելը:

«Բնակչությունը երկու ձևով է ավելանում` մեխանիկական և բնական ճանապարհով: Հիմա մեխանիկականը ներգաղթն է, որը դեռ հնարավոր չէ, քանի որ արտագաղթ ունենք, իսկ բնականի` ծնելիության ցուցանիշները նույնպես նվազում են: Այդ ցուցանիշին հասնելու համար պետք է ունենանք շատ մեծ բնական աճ, մոտ 50 000-ի կարգի, որը այս պայմաններում հնարավոր չէ, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակը դա թույլ չի տալիս, նաև այն որ 90-ականների սերունդը շատ քիչ է, բնականաբար ծնունդներն էլ քիչ են լինելու»,-ասել է Արտակ Մարկոսյանը: