Հայաստանի ազատ տնտեսական գոտու տարածքում 50 ՄՎտ հզորությամբ մայնինգի կենտրոն կբացվի: ECOS-M ընկերությունը համաձայնագիր է կնքել Հրազդանի ՋԷԿ-ի հետ, որը էլեկտրաէներգիա կմատակարարի մայնինգի կենտրոնի համար, հայտնում է Sputnik International-ը:

Նշվում է, որ կողմերը նաև պայմանավորվել են հետագայում հզորությունները մինչև 200 ՄՎտ ավելացնելու հնարավորության մասին: Մայնինգի կենտրոնը, որի հիմնական առավելությունները լինելու են էլեկտրաէներգիայի ինքնավար աղբյուրը, կառավարման արդյունավետ համակարգը և արտոնյալ հարկային պայմանները, այժմ շինարարության փուլում է և գործարկվելու է 2018-ի ապրիլին:

Ընկերության տվյալներով, 2018 թվականի առաջին կեսին կկառուցվի միջազգային արագացուցչային համակարգ (international accelerator), որը կդառնա նորարարական միջազգային նախագծերի մեկնարկի եւ զարգացման հարթակ, հիմնված «blockchain» տեխնոլոգիայի վրա:

Ըստ ABF- ի կանխատեսումների, հեռանկարային էկոհամակարգը կստեղծի 250-300 բարձր վարձատրվող աշխատատեղեր եւ ավելի քան 120 միլիոն դոլլար կներդրվի: