Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Օ.Բ.-ի ուղեբեռը՝ հայտնաբերելով 2.665 կգ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:

ՊԵԿ մամուլի ծառայության փոխանցմամբ, իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները հաստոցի համար նախատեսված Made in Azerbaijan գրառմամբ 2 մետաղական դետալի մեջ են հայտնաբերել թմրամիջոցը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով: ԻՀՀ քաղաքացին կալանավորվել է: