Հայոց ցեղասպանության մասին պատմող Intent to Destroy («Ոչնչացնելու մտադրություն») ֆիլմը նոմինացվել է Emmy մրցանակի՝ «Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում, հայտնել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:

Մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 24-ին է:

Նշենք, որ Intent to Destroy-ը պատմում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ու իր ռազմավարական գործընկերների ժխտողական քաղաքականության մասին:

Ֆիլմի ռեժիսորը Ջո Բերլինգերն է, որը հայտնի է իր փաստավավերագրական ֆիլմերով, նա նաև Emmy մրցանակակիր է: