Հուլիսի 28-ին, ժամը 06։00-20։00-ն, Վարդավառի տոնի կապակցությամբ փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը: Այս մասին հայտարարություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը։

Նշենք, որ միջոցառման մասին երկու օր առաջ տարածված հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէր։