Մոսկվայի քաղաքային դատարանը հայազգի գործարար «Դոնբասի ինդուստրիալ միության» կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանի համար 9 տարվա ազատազրկում է պահանջում, հաղորդում է ТАСС-ը։ Նշվում է, որ Օլեգ Մկրտչյանը մեղադրվում է խարդախության գործով 1 միլիարդ ռուբլի հափշտակելու մեջ:

Դատախազը պահանջում է, որպեսզի Մկրտչյանը պատիժը կրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ հաստատությունում և տուգանվի 1 մլն ռուբլով։

Հիշեցնենք, որ 2018 թ. փետրվարին Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատերը ու «Դոնբասի ինդուստրիալ միության» կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանին Մոսկվայում ձերբակալել էին խոշոր չափերի խարդախության մեղադրանքով: