Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին։ Այս մասին հայտնում է Եվրոխայի խորհրդի պաշտոնական էջը։

Նա խորհրդատվական կարծիք է խնդրել Հայաստանի համար հնարավոր հետևանքների վերաբերյալ որոնք կլինեն Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու պարագայում։

Հիշեցնենք, որ հայաստանցի մի քանի իրավաբաններ պնդում են, որ կոնվենցիան հակասահմանադրական է։ Փաստաբանների պակատի նախագահ Արա Զոհրաբյանը երեկ հայտարարեց «Ոչ ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնության ստեղծման մասին։