Կադաստրի «Արաբկիր» գրասենյակն աշխատում է նաև շաբաթ օրերին (ժամը 9։00-ից 18։00-ն, առանց ընդմիջման)։ Հանգստյան օրը՝ կիրակի։

Կոմիտեից հայտնում են, որ շաբաթ օրվա համար աշխատողները վարձատրվում են իրենց դրույքաչափի կրկնապատիկով։ «Աշխատողներին՝ համարժեք վարձատրություն և փոխհատուցում, այցելուներին՝ սպասարկման և միջավայրի որակ». սա′ է մեր նշանաբանը, որը փորձում ենք կյանքի կոչել։

«Արաբկիր» գրասենյակի հասցեն է՝ Երևան, Կոմիտասի 35/2։ Գրասենյակ կարող են դիմել բոլորը՝ անկախ նրանից, թե որ երկրից են, որ քաղաքից են կամ որ գյուղից»։