Բնական և գեղեցիկ երևույթ ԱՄՆ-ի երկնքում (տեսանյութ)
ԱմՆ-ի՝ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի երկնքում նկատվել է հազվագյուտ բնական երևույթ։ Բնակիչներն ականատես են եղել, և նկարահանել են այն:
Հրապարակված տեսանյութում երևում է, որ մի քանի կիլոմետր երկարությամբ ամպը հսկայական ալիքի պես առաջ է շարժվում՝ տպավորություն ստեղծելով, թե երկնքում ինչ-որ արտասովոր բան է կատարվում: Ուշագրավ տեսարանն էլ ավելի դիտարժան են դարձրել ամպերի դեղնավարդագույն երանգները:
Հայտնի է, որ այսպիսի ամպերը հազվադեպ են հայտնվում երկնքում ու շատ քիչ են ուսումնասիրվել գիտնականների կողմից: Երբեմն դրանց երկարությունը կարող է հասնել մի քանի հազար կիլոմետրի:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում