Մի քանի տասնյակ փաստաբան արդեն հրապարակավ հայտնել է պատրաստակամություն՝ ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ Այս մասին տեղեկացրել է «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանն ու տեղադրել փաստաբանների հայտարարությունները։

«Գործընթացը շարունակվում է։ Միացե՛ք ու միասին պաշտպանենք մեր իրավունքը և մեր պետությունը։ #ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը»,-գրել է նա։