«Նպաստառու ընտանիքները ոգելից խմիչքների և ծխախոտի վրա տարեկան ծախսում են մոտ 17 մլրդ դրամ». Մեսրոպ Առաքելյան
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նպաստառու ընտանիքի կողմից սննդամթերքի ծախսերի 19 տոկոսը բաժին է ընկնում հացի սպառմանը։ Հաջորդ խոշոր ծախսը ոգելից խմիչքների և ծխախոտի ծախսն է՝ 17 տոկոս։ Եվ միայն 11 տոկոսն է ուղղվում մսի և 6 տոկոսը ձկի ձեռքբերմանը։
Արդյունքում նպաստառու ընտանիքների կողմից ոգելից խմիչքների և ծխախոտի վրա տարեկան ծախսվում է մոտ 17 մլրդ դրամ։
Նպաստների նոր համակարգում կանխիկ գումարի տրամադրումը հասցվելու է նվազագույնի՝ աջակցության գլխավոր թիրախը դարձնելով աղքատությունը ծնող պատճառների վերացումը»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում