Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի տեղ կարդացի, որ 80 «անձնազոհ» փաստաբան հերթ է կանգնել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը պաշտպանի։

Տեսնես՝ էս 80 փաստաբանները որտե՞ղ էին, երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ էին բանտերում նստած, որտե՞ղ էին Մարտի 1-ից հետո, և ինչո՞ւ էին մատների վրա հաշված փաստաբաններ պաշտպանում ռոբասերժիկներից տուժածների շահերը։ Եվ լրիվ «պատահաբար» այդ անշահախնդիր փաստաբանները միշտ նույն մարդիկ էին»: