Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) նկարների խոշորագույն հավաքածուն, որը պատկանում է ՄԵծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, պահվում է Վինձորի դղյակում, կցուցադրվի Միացյալ Թագավորության մի քանի քաղաքների թանգարաններում:

Ինչպես հայտնել է The Guardian-ը, 2019 թ․-ի համար պլանավորված մշակութային միջոցառումները նվիրված են իտալացի մեծ վարպետի մահվան 500-ամյա տարելիցին:

Հրատարակության տվյալներով՝ հաջորդ տարվա փետրվարին ծրագրվում է միաժամանակ կազմակերպել 12 ցուցահանդես: Ընդ որում՝ մայիսին ավելի քան 2 հարյուր նկարներ հնարավոր կլինի տեսնել Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում, իսկ նոյեմբերին՝ 80 Էդինբուրգի Հոլիրուդ պալատում:

Նշվում է, որ ցուցանմուշներն հնարավոր կլինի տեսնել Բելֆասթում, Բիրմինգհեմում, Բրիսթոլում, Քարդիֆում, Գլազգոյում, Լիդսում, Մանչեսթրում, Շեֆիլդում, Սանդեռլենդում, Սաութհեմփթոնում: 12-րդ քաղաքը կհայտարարվի ավելի ուշ:

Նկարները Թագավորական հավաքածուին են պատկանում 17-րդ դարի վերջից: Այսօր թագուհու տնօրինության ներքո կան ավելի քան 550 նկարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: