Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ դեկտեմբերի 2-ին երեկոյան պայթյուն է տեղի ունեցել:

Akhaltskha.net-ը հայտնում է, որ ականատեսների խոսքով, պայթյունի ժամանակ մեքենայի մոտ մարդ չի եղել:

Դեպքը տեղի է ունեցել Ասպինձայի անվան փողոցում, սպորտդպրոցի մոտ երեկոյան ժամերին:

Պայթյունի ժամանակ Համբարձում Բաբոյանը գտնվել է սպորտդպրոցի շենքում և ոչ մեկ չի վնասվել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ:

Ներքին գործերի նախարարությունը սկսել է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հետաքննությունը, ինչը նշանակում է,  մեկ այլ անձի նյութի, կարողության վնաս:

Ախալցխայի հասարակությունը մտահոգված է և սպասում է հետաքննության արդյունքներին։