Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանագրով նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվության վարչությունից:

«Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանագրով Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը, որը զբաղեցնում էր Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը: Այս պահին Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը թափուր է»,- տեղեկացրեցին ոստիկանության լրատվականից:

Հիշեցնենք, որ Արարատի մարզային վարչության արդեն նախկին պետ Արմեն Գասպարյանը վերջերս նշանակվել էր Տավուշի ոստիկանապետ: