Մանվել Գրիգորյանին պատկանող 140 միավոր գույքը պետությունն աճուրդի է հանելու
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է վերացնել գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը՝ այն աճուրդի հանելու նպատակով։
Ստացված գումարից 1 մլրդ դրամը պետք է փոխանցվի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ որպես չկատարված հարկային պարտավորություն:
Lragir.am-ի փոխանցմամբ, Մարտիրոսյանը միևնույն ժամանակ որոշել է Կոմիտեին տեղեկացնել, որ եթե նշված գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գերազանցի 1 մլրդ դրամը, ապա այդ մասին իրազեկի դատարանին, որպեսզի վերջինս քննարկի մնացած գույքի վրա արգելանք դնելու հարցը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում