Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սանիթեքի վարքագծում ահավոր հակապետական լկտիություն կա։

Ստում է, թե ասուլիսը Երևանի փոխարեն Թիֆլիսում էր անում, որովհետև վախենում էր հետապնդումներից․․․ պլան է եղել, որ Թբիլիսիում միջազգային մեծ աղմուկ բարձրացվի, թե Հայաստանում օտարեկրյա ներդրումներին նեղում են։ Թե Հայաստանում որ շրջանակներն են դրա վրա աշխատել ու աշխատում, կարծում եմ՝ գաղտնիք չէ։ Հետևաբար նրանց կապը տեսնելն էլ դժվար չէ։

Հավանաբար, հասկացան, որ ուղղակի արդեն կարմիր գծեր են հատվում, որի համար Սանիթեքը լրջագույն պրոբլեմներ կունենա և պետական իշխանության, և ժողովրդի հետ, ու հետ կանգնեցին։

Ասուլիսում ոչնչացրեք, ազնիվ լրատվամիջոցներ ու լրագրողներ ջան։ Սա կուլ տալու բան չէ»: