Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել Վիեննայի 8-րդ միջազգային բալետի և ժամանակակից պարի մրցույթը:

Հայաստանը ներկայացրել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի արտիստ Ժաննա Թևոսյանը։

Նա արժանացել է երրորդ մրցանակի:

Այս մասին տեղեկանում ենք օպերայի և բալետի թատրոնի ֆեյսբուքյան էջից։