Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ որոշ հարգելի գործընկեր փաստաբանների հայտարարությունը, որով առաջարկվում է պատրաստակամ լինելու ստանձնել դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը` հիմքում դնելով այն, որ հարուցված քրեական գործը մահախոսական և խիստ մտահոգիչ է դատաիրավական համակարգի համար, ապա չեմ կիսում և չեմ միանում այդ հայտարարությանը՝ քանզի

1. Այն, իմ կարծիքով, առավել քան փաստարկված չէ,

2. Դատավոր Դավիթ Գիգորյանն ինքն ազատ է իր ներկայացուցչի ընտրության հարցում

3. Դատական համակարգի նկատմամբ այդ հարուցված քրեական գործով որևէ մտահոգություն, առնվազն ինձ համար, առկա չէ:

Ավելին՝ այն փաստերը, որ այս նոր իրավիճակներում նվազել են կալանավորման և/կամ ավելացել են կալանքը գրավով փոխարինելու դեպքերը, որոշ դեպքերում ականատես ենք դառնում հենց դատական համակարգում նաև իշխանության հետ ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված անձնանց «թաքնված» շահերին հակառակ դատական ակտերի կայացմանը, ակնհայտորեն նաև ցանկացած գործով առավել զգոնություն է նկատվում դատական համակարգում, ապա կարծում եմ, որ ի համեմատ մինչհեղափոխական ժամանակահատվածի, նոր իրավիճակներում դրական քայլեր արդեն իսկ նշմարվում են: Թեև պետք է փաստենք, որ անկախ ամեն ինչից, դատական համակարգը դեռևս լուրջ կաղում է, և յուրաքանչյուրս անելիքներ ունենք՝ լինելով առաջնային պահանջատերը մեր իրավունքների և շահերի ոտնահարման ցանկացած գործում, որի ճանապարհին բազմաթիվ անձիք պետք է և կարող են հեռանալ իրենց զբաղեցված դիրքից»: