ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում Հայ-ամերիկյան թանգարան կկառուցվի: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսում ասել է Լոս Անջելեսի մարզի ներկայացուցիչ Քաթրին Բարգրը:

Նրա խոսքով՝ նահանգի իշխանությունները թանգարանի կառուցման համար նվիրաբերել են 5 մլն դոլար, իսկ Լոս Անջելեսի մարզը՝ 1 մլն դոլար: «Հույս ունեմ, որ այն շատ հաջող նախագիծ կլինի ոչ միայն հայերի, այլ բոլորի համար»,- նշեց Քաթրին Բարգրը:

ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանն էլ հայտնել է, որ առաջիկայում կսկսվեն թանգարանի շինարարական աշխատանքները, և հույս հայտնեց, որ այն պատրաստ կլինի առաջիկա հինգ տարում:

Նշենք, որ Հայ դատի նախաձեռնությամբ Հայաստանում են գտնվում Կալիֆորնիայի, Արիզոնայի և Կոլորադոյի նահանգների իշխանությունների ներկայացուցիչների և սենատորների պատվիրակությունը: