2020թ-ից սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային եղանակով դուրս կբերվեն շրջանառությունից։ Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Գերատեսչությունում հուլիսի 31-ին տեղի է ունեցել իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում սնդիկ պարունակող լամպեր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն, ըստ որի՝ սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով նախատեսվում է 2020թ-ից սկսել սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային դուրս բերումը շրջանառությունից», - ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։