Վիեննայում կայացել է աշխարհում ամենահայտնի ավանդական Օպերային պարահանդեսը։ Այն Ավստրիայում ամենահեղինակավորներից միջոցառումներից մեկն է համարվում: Այն ավարտում է տարեշրջանը մայրաքաղաքում անցկացնելով 300-ից ավելի պարահանդեսներ։ Այս մասին տեղեկությունները փոխանցում է 168.am լրատվական կայքը։

Համերգը մեկնարկել է Վիեննայի պետական բալետի և օպերայի մենակատարների մասնակցությամբ: Յոհան Շտրաուս-որդու՝ «Հիանալի կապույտ Դանուբի վրա» վալսի ժամանակ զույգերը հյուրերին Alles Walzer! («Վալս են պարում բոլորը») արտահայտությամբ հրավիրել են միանալ իրենց: Պարահանդեսին երաժշտությունը կատարել է Վիեննայի օպերայի 150 մարդուց բաղկացած նվագախումբը:

17-ից մինչև 24 տարեկան դեբյուտողներին ընտրում է ժյուրին, որը բաղկացած է խորեոգրաֆներից, Վիեննայի պետական բալետի մենակատարներից, պարի ուսուցիչներից: Գլխավոր չափանիշը գերազանց պարային հմտություններն են: