«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վրաստանի Ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենեթաձեն հայտարարել ա, որ վրացական լարիի արժեզրկման պատճառը զբոսաշրջիկների թվաքանակի կրճատումն ա։

Ահա, թե ի՞նչ ա տեղի ունենում, երբ երկրի տնտեսության գերակա ճյուղ են հռչակում տուրիզմն ու տնտեսության մի զգալի հատվածը պետությունից դուրս կայացվող մի քաղաքական որոշումից կախման մեջ դնում։ ՔՈ կուսակցության պետության զարգացման հեռանկարի մասին պատկերացումներում տուրիզմի զարգացումը հետևանք ա, ոչ թե՝ նպատակ։ Այսինքն՝ դու պետք ա նենց բան ունենաս, արտադրես, ստեղծես, որ նույնիսկ արգելքի դեպքում մարդիկ քեզ մոտ գալու այլընտրանքային ուղիներ փնտրեն, քանի որ դրանից ամենալավը հենց դու ունես, ուրիշ ոչ մեկը չունի կամ նույնքան լավը չի»: