Կառավարությունն այսօր 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացրել Պետական եկամուտների կոմիտեին Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար:

Նշենք, որ վերջին ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան տրանսպորտային միջոցների ներմուծման աննախադեպ աճի հետևանքով Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատան 2 բաժիններում գոյանում են մեծ հերթեր, մեքենաների կուտակումներ: