Եռաբլուրում հուղարկավորված ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների շիրմաքարերի վրա, ինչպես նաև դրանց հարակից տարածքներում ինչ-որ հետքեր կան։

Եռաբլուր այցելած քաղաքացին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ հետքեր կան նաև հերոսների նկարների վրա։ Արմենակ Ուրֆանյանի դեմքին՝ քթի հատվածում սև բիծ է, Գրիգոր Հարությունյանի դեմքին բծերն ավելի մեծ են։

«Ոստիկանության պետի հանձնարարականով Երևան քաղաքի վարչությունն այս պահին ուսումնասիրում է տեսանյութը»,- հայտնել են ոստիկանությունից։ Գրում է Պանորամա-ն։

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը ասել է, որ պատահածի մասին իմացել է այսօր առավոտյան։ Սրտացավ քաղաքացիներն իրեն լուսանկարներ են ուղարկել։ Ասում է՝ տեղը չի գտնում։ Մոտիկից տեսնողները նշել են, որ մուգ կետերը հալված մոմի հետքեր են։ ԱՅս մասին հայտնում է Պանորամա-ն։

«Էս էլ որերորդ անգամ Եռաբլուրում ինչ ասես՝ անում են, էլ գողություն, էլ խուժանություն։ Ինչի՞ համար։ Անցած տարի ապրիլի 2-ին Ադամ Սահակյանի բարեկամի մեքենան թալանեցին, էս տարի՝ մեր բարեկամինը։ Չգիտեմ, ինչ ենք անելու։ Ես առաջարկեցի տեսախցիկներ դնել տարածքում։ Խնդրեցի Յիրիկյանին անվճար ինտերնետ տրամադրել, ասեց՝ խնդիր չկա։ Ինչ ասես անում են, ծաղիկները ջրելու համար ռետինե խողովակներ էինք բերել թողել, գողացել տարել են»,- բարկացած նշել է Համեստ Ուրֆանյանը։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գերեզմանատներում շիրմաքարեր են պղծվում։