Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Ռեալ Մադրիդն» ընդունեց «Ռեալ Սոսյեդադին»:

Զինեդին Զիդանի թիմը վստահ հաղթանակ տարավ՝ խփելով չորս գոլ առաջին խաղակեսում: Առաջին րոպեին հաշիվը բացեց Լուկաս Վասկեսը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Աչքի ընկավ նաև Տոնի Կրոսը: Վերջնամասում հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը՝ 5:2:

«Ռեալը» 22 խաղից հետո 42 միավորով բարձրացավ երրորդ տեղ և 2 միավորի առավելություն ունի չորրորդ տեղում ընթացող «Վալենսիայից»: Արքայական ակումբը 16 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից» (22 խաղ), 10 միավոր՝ Մադրիդի «Աթլետիկոյից» (23 խաղ): «Ռեալ Սոսյեդադն» ունի 26 միավոր և 14-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր - «Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 5:2

Լուկաս Վասկես, 1, Կրիշտիանու Ռոնալդու, 27, 37, 81, Տոնի Կրոս, 34 - Խոն Օրխիլյես, 74, Ասիեր Իլյարամենդի, 83