Հայ-իրանական Մեղրիի անցակետում Մաքսային ծառայության աշխատակիցներից մեկն ազատվել է աշխատանքից: Էլեկտրամոբիլի վրա երկլեզու՝ հայերեն և պարսկերեն գրություն է ավելացել այն մասին, որ էլեկտրամոբիլն անվճար է: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք, որ Մեղրիի մաքսային ծառայության էլեկտրամոբիլի վարորդները ՀՀ պետական սահմանից մինչև անձնագրային անցակետ քաղաքացիներին տեղափոխելու համար 1000 դրամ էին վերցնում:

Ավելին, Մեղրիի մաքսակետը բազմաթիվ տեսախցիկներով հսկվում է, և այդ ամենն ավելի վաղ հայտնաբերելն ու բոլորին նախազգուշացնելը ՊԵԿ Մեղրիի մաքսային կետ-բաժնի ղեկավարության համար րոպեների հարց էր: