Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, որում երեևում է, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։

ՀՀ ոստիկանության փոխանցմամբ, Աշտարակի ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։

Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։

Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանատներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։