Հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի Ջաջուռ գյուղում գտնվող հայրական տունը վերականգնելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը զրուցել է նրա ավագ որդու, «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի հետ:

Նշվել է, որ պետք է անպայման պահպանվի պատմական ճարտարապետական դիմագիծը` ի նպաստ Ջաջուռ համայնքի հետագա զարգացման: