Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ, այս ամենը դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի. որ տեսարժան վայրում էլ որ լինես Հայաստանում՝ ամենուրեք անկանոն աղբ է թափված: Լավ, մի՞թե հնարավոր չի պարզապես ուտել ու խմել և մնացորդները հետո հավաքել-տանել համապատասխան աղբավայր, այլ ոչ թե՝ լափել ու լակել՝ շուրջբոլորը խոզավարի թափթփելով»: