ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ դեղերի ներմուծողների նկատմամբ վարույթներով տուգանքների չափը գերազանցում է 300 մլն դրամը:

Նա հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ոլորտում 2018 թվականին իրականացված վարույթների քանակը եղել է 208, իսկ հուլիսի 1-ի դրությամբ իրականացված վարույթների քանակը 1100 է:

Խուրշուդյանի խոսքով, 330-ից ավելի գազալցակայանների սանիտարահիգիենիկ վիճակն է ստուգվել, եղել են շատ խախտումներ, բայց «այսօր արդեն ունեն բավականին լավ վիճակ»: