ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է վարորդներին Նորագավիթի ավտոմաքսատանը մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները օրենքով նախատեսված 48 ժամվա ընթացքում պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից:

Նշվում է, որ կոմիտեն խիստ հսկողություն է իրականացնում:

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է նախկինում մաքսային ձևակերպում ստացած և այսուհետ մաքսային ձևակերպում ստացող ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում իրենց մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության գոտուց (Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից), այլապես նշված մեքենաները մաքսային հսկողության գոտուց ՊԵԿ-ը դուրս կբերի իր միջոցներով», ։