Այսօր առավոտյան «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի փողոցի 4-րդ խճուղում այրվում է տուն և խոտածածկ տարածք:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:41-ին, մարվել՝ 09:48-ին: Այրվել են հավաբնի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ):