«Զվարթնոց» օդանավակայանում հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման` Check-in-ի տերմինալներ, հայտնել է օդանավակայանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված տերմինալների միջոցով այսուհետ հնարավոր է չվերթի համար ինքնուրույն գրանցվել», - ասված է օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ:

Տերմինալներից առայժմ կարող են օգտվել միայն Aeroflot ավիաընկերության այն ուղևորները, որոնք ճամփորդում են ձեռքի ուղեբեռով: