Վերին Լարսի ուղղությամբ, Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի մաս կազնող Քաշվեթի-Կոբի ճանապարհին՝ Կրեստովի կոչված լեռնանցքի տակ, կփորվի 9 կմ երկարությամբ թունել: Կառուցվող ճանապարհը ենթադրում է Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ անխափան երթևեկություն:

Կկառուցվի նաև 23 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհ: Այն 1 ժամով կնվազեցնի երթևեկության տևողությունը Թբիլիսիից մինչև Կազբեգիի անցակետ: Այն երթևեկելի կինի տարվա բոլոր եղանակներին:Նախագծի գնահատված արժեքը 558,6 միլիոն դոլար է: Այն համաֆինանսավորելու են Ասիական, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկերն ու Վրաստանի կառավարությունը, հայտնում է Shantnews-ը:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել՝ ներառյալ 9 կմ-անոց թունել, որը կդառնա ամենաերկար թունելը Վրաստանում:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են: Այն նախատեսվում է ավարտել 2020թ-ին: Ներկայում գործող ճանապարհին ձմռանը երթևեկությունը հաճախ դադարեցվում է` սողանքների վտանգի և կլիմայական դժվար պայմանների պատճառով: