Գյումրիում նոր ծննդատան կառուցումը կսկսվի 2019թ-ին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2019թ-ին կմեկնարկեն Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները:
Օգոստոսի 2-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ըստ որի ծննդատան կառուցումը կիրականացվի Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով:
«Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում», - հայտնել է նախարարը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում