Իտալիայի առաջնության 24-րդ տուրում մրցեցին «Նապոլին» ու «Լացիոն»: 4:1 հաշվով հաղթեց «Նապոլին», որը 63 միավորով դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 1 միավոր հետ է Թուրինի «Յուվենտուսը»: «Լացիոն» 46 միավորով երրորդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Նապոլի» - «Լացիո»՝ 4:1

Խոսե Կալյեխոն, 43, Ուոլես, 54, ինքնագոլ, Պյոտր Զելինսկի, 56, Դրիս Մերտենս, 73 – Ստեֆան Դե Վրեյ, 3