ՊԵԿ-ն անվճար դասընթաց կանցկացնի Գյումրիի մաքսատանն աշխատել ցանկացողների համար
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից Շիրակի մարզում իրականացնելու է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստում:
Նախապատրաստական դասընթացն անվճար է: Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում:
«Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Այն ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային գործի վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս՝ մաքսային կետ-բաժնում», - ասված է հայտարարության մեջ:
Դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է մինչև օգոստոսի 15-ը ՊԵԿ Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին ([email protected]) ուղարկեն ինքնակենսագրական (CV), անձնագրի և դիպլոմի լուսապատճենները:
Լրացուցիչ տեղեկատվության ստանալու համար պետք է զանգահարել 011 801 071 կամ 060 544 988 հեռախոսահամարներին: