ՀՀ Մ 18 կանանց բասկետբոլի հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող
Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց բասկետբոլի հավաքականը դարձել է Անդորրայում ավարտված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող։
ՀՀ ընտրանին եզրափակիչում 79։73 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին։
Հայաստանի հավաքականի անդամ Կայլա Քեշմեշյանը ճանաչվել է առաջնության լավագույն խաղացող:
Լավագույն հնգյակում ընդգրկվել է նաև Մերի Մարգարյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում