Մոսկվայում չարտոնված բողոքի ակցիայից տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել
Մոսկվայում՝ Պուշկինի անվան հրապարակում, այսօր իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա է անց կացվել։
«Մեդուզա»-ն հայտնում է, որ ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել։ Ըստ տեղեկությունների՝ արդեն բերման է ենթարկվել առնվազն 33 մարդ:
Աղբյուրը հիշեցնում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրություններ, մասնավորապես՝ ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում