Վայոց ձորում և Գեղարքունիքում ֆուտբոլային 25 խաղադաշտ է կառուցվում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում, որտեղ ավարտական փուլին են մոտենում ՀՖՖ-ի կողմից պատվիրված 40/20 չափի թվով 10 խաղադաշտի կառուցման աշխատանքները:
Նշենք, որ ըստ ֆեդեդերացիայի հաղորդագրության՝ Վայոց Ձորում և Գեղարքունիքում ընթանում են 25 խաղադաշտի կառուցուման աշատանքներ, ՀՖՖ-ի կողմից մարզերում իրականացվում են այլ ծրագրերն ու նյութական օժանդակություն է ցուցաբերվում:
Այցի շրջանակում Վանեցյանը մասնավորապես եղել է Գլաձոր համայնքում՝ տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, մարզում ֆուտբոլի զարգացման հարցերով քնարկումներ է ունեցել տեղական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:
ՀՖՖ նախագահը կարևորել է Հայաստանում ֆուտբոլը հավասարաչափ զարգացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը զրուցել է նաև մանկապատանեկան թիմերի խաղացողների հետ, նրանց կոչ արել ավելի լավ մարզվել և հույս հայտնել, որ ոչ հեռու ապագայում Վայոց ձորի թիմերի սաներից շատերը կհայտնվեն տարբեր ակումբներում ու տարբեր տարիքային խմբերի հավաքականներում: