Արթուր Մկրտչյանն ընտրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2-ին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, երբ Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամի թեկնածու էր առաջադրել դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում